«Հայկական ժամանակ»-ը նամակ է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն` պարզելու համար, թե ինչքանով է օրինական նախկին Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի տարածքում տեղի ունեցող շինարարությունը. «ՀՀ մշակույթի նախարարությունը երեկ «Հայկական ժամանակին» ուղարկած պաշտոնական պատասխանով հայտնել է, որ նախկին Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի տարածքում տեղի ունեցող շինարարությունը իրականացվել է ապօրինաբար»,- գրում է թերթը և հիշեցնում, որ թիվ 72 դպրոցի նախկին շենքը հանդիսանում էր պատմամշակութային հուշարձան և հանձնվել էր ՀԱՊԿ ակադեմիային։ «Ամիսներ շարունակ իրականացվող, ինչպես արդեն հիմա է պարզվում, ապօրինի շինարարական աշխատանքների հետևանքով այս տարվա ապրիլի 29-ին շենքը ամբողջությամբ փլուզվեց»,–եզրահանգում է «ՀԺ»-ն։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` Lragir.am