«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրել է. «Չե՞ք պատրաստվում մյուսների պես լքել ՕԵԿ-ը՝ նախօրեին մեր լրագրողը հարցրել է ՕԵԿ պատգամավոր, Շինանյութի Սերոժի փեսա Կարեն Բոթոյանին։ «Ոչ, ինչո՞ւ»,- զարմացած հարցրել է պատգամավորը։ Որովհետև ՕԵԿ-ը կարգավիճակ է փոխել, իսկ Դուք որպես իշխանություն եք անդամագրվել այդ կուսակցությանը։ Բոթոյանը քմծիծաղել է` ՕԵԿ-ն ի՞նչ ընդդիմություն: Բայց այդպես էլ չի ասել, որ դուրս է գալու խմբակցությունից: Իսկ հաջորդ օրը, այսինքն՝ երեկ, ԱԺ-ում հայտարարել է, որ դուրս է գալիս և պատրաստվում է կառավարության ծրագրին կողմ քվեարկել»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: