«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմը պարբերաբար հավաքվում է»,- գրում է «Հրապարակ»-ը` հավելելով. «Ոչ միայն ուտում-խմում են ու քննարկում ստեղծված վիճակն ու նոր կառավարության քայլերը, այլև Տիգրան Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը կիթառ են նվագում, երգում, վայելում ազատությունը: Նախկին վարչապետը կարծում է, որ իրեն վիճակվել էր ռեֆորմատորի դժվարին ճակատագիրը, և համաշխարհային պատմությունից անգամ օրինակներ է բերում, թե ինչպես են ռեֆորմատորներին գահընկեց արել՝ չգնահատելով նրանց արածը: Իսկ երբ նրան հարցնում են, թե ինչով է զբաղված, ասում է, որ կարդում է: Օրինակ՝ «Հիսուս» գիրքը, որի հեղինակն իրանցի մահմեդական է»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: