«Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստը ելույթ է ունենալու Լեդի Գագայի համերգին: Այս մասին տեղեկացնում է intermedia.ru-ն : Ավստրիական արտիստը Գագայի ներկայացուցիչներից առաջարկ է ստացել մասնակցել երգչուհու artRAVE համերգային շրջագայությանը՝ որպես հատուկ հյուր:

Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտան, նույն ինքը՝ Գագան, հիացած է ավստրիացու ձայնով ու կերպարով եւ ցանկանում է էքստրավագանտ գործընկերոջը ներկայացնել իր լսարանին, գրում է կայքը հղում տալով Haffington Post-ին: Կոնչիտան Գագայի շրջագայությանը կմիանա այս տարվա սեպտեմբերի 16-ին` Ստամբուլում նախանշված համերգի ժամանակ:

Այս օրերին արտիստների ներկայացուցիչները բանակցություններ են վարում, որոնց մանրամասները դեռ չեն հրապարակվում: Արեւմտյան մամուլի կարծիքով, ներկայում իր հանդեպ հետաքրքրության առումով Վյուրստն առաջնակարգ աստղը է: Արդեն բանակցություններ են ընթանում լեգենդար Օփրա Ուինֆրիի շոուին Կոնչիտայի մասնակցության շուրջ, իսկ արդեն հունիսի վերջին Վյուրստն առաջին համերգն է տալու Նյու Յորքում: