Մայիսի 25-ին՝ կիրակի օրը, ժամը 14։00-ին Թբիլիսյան խճուղում ավտերթ է անցկացրել ''Դո´ւրս մեր գրպանից'' նախաձեռնությունը:
Հիշեցնենք նախաձեռնության պահանջները՝
1. վերացնել կարմիր գծերը,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը,-ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ: