Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսական «Бал-Э» առափնյա հրթիռային համակարգերով։
Այդ մասին «Коммерсантъ» թերթին պատմել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի տնօրեն Բորիս Օբնոսովը։
Նրա խոսքով՝ համակարգերի գնման համար կոնկրետ որոշում դեռ չի կայացվել։
Խոսքը դեռևս «Бал-Э»-ի մեկ դիվիզիոնի մասին է։ Հրթիռային համակարգերի օգնությամբ Ադրբեջանը մտադիր է ամրապնդել Կասպից ծովի առափնյա պաշտպանությունը։
Թերթի՝ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ նախնական բանակցություններն արդեն կայացել են, և նախագահական հանձնաժողովը որոշել է ադրբեջանցի զինվորականներին թույլ տալ ձեռք բերել «Бал-Э» համակարգը։
Հայաստանի կողմից բացասական վերաբերմունք ռուսական իշխանությունները չեն սպասում, քանի որ «Бал-Э»-ն ծածկում է ծովային հատվածը, իսկ Հայաստանը դեպի Կասպից ելք չունի։
Համաձայնագրի ստորագրման դեպքում Ադրբեջանը կդառնա աշխարհում երրորդ պետությունը, որը նման համակարգ ունի։