Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում» 2013 թ-ի զեկույցը, որը ներկայացնում է 2013 թ-ի գարնանային և ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության արդյունքում բացահայտված խնդիրները, զինված ուժերից վաղաժամկետ ազատվող սպաների իրավական աջակցության ընթացքում բացահայտված խնդիրները, մահացության դեպքերի նկարագրությունը և համեմատական վիճակագրությունը 2010-2013 թթ. ժամանակահատվածում, զինված ուժերում մահացության դեպքերով քրեական գործերի նախաքննության և դատաքննության ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաեւ զինվորական ծառայության և զորակոչի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և նրանցով պայմանավորված խնդիրները:
Զեկույցի` «ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերը» բաժնում կարդում ենք, որ «նախորդ տարիների համեմատ՝ մահացության դեպքերը 2013 թվականին նվազել են, սակայն մահվան ելքերով միջադեպերի թիվը մնացել է գրեթե նույնը»: Հաղորդվում է, որ 2013 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 միջադեպ, որի հետևանքով մահացել է 31 զինծառայող: Մահացության դեպքերից 22-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, 9-ը՝ Լեռնային Ղարաբաղի:
Զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: