“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում:

Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի հետ համեմատ 2013 թվականին “Արմենիա” ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 532%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար:

Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է “ֆիրմային” կարգավիճակը և “Արմենիա” անվանումը: