«Հրապարակ» գրում է, որ Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանը Հայաստան է ժամանել մի քանի առաքելությամբ: «Նա յուր խնամիների հետ փորձում է հնարավորինս «թեթև պրծացնել» Վերնիսաժի դեպքերի մասնակից իր փեսայի եղբորը՝ Յուվեցի Կարոյի փեսային, որի համար ոտքի է հանել ողջ պաշտոնական հիերարխիան, նախկին պաշտոնյա-ոստիկանապետերի էսկադրոնով հանդերձ, որպեսզի 5 հոգու վրա անօրինական զենքով «ա լա Լիսկա» կրակելն օրը ցերեկով դիտվի ինքնապաշտպանություն:
Պակաս կարևոր չէ նաև Սերվիզի Անդոյի հաջորդ «սերվիզը». նույն «էսկադրոնների» միջոցով փորձ է արվում գլուխ բերել նրա նոր աշխատանքի հարցը. բանն այն է, որ մեծն «դիվանագետ» Մանուկյան Անդրանիկն այլևս անելիք չունի ԵՄ-ի հետ ասոցացվող Ուկրաինայում և ցանկանում է հեռանալ այնտեղից` դառնալով «ծովերի թագուհի» ՌԴ-ում»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: