«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրել է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նույնպես կհամալրի խորհրդականների շարքը: Մեր տեղեկություններով, կառավարության այսօրվա նիստում արդեն կհրապարակվի որոշումը, և Շահգալդյանը կնշանակվի Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Շահգալդյանը պաշտոնանկ է եղել վերջերս՝ մարզպետի էստաֆետը փոխանցելով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: