Ադրբեջանում հիվանդությունից Ներքին զորքերի զինծառայող է մահացել։
Ներքին զորքերի հոսպիտալում,18-ամյա զինծառայող Մամեդով Սամիգը մահացել է հիվանդությունից,- գրում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը
Փաստը հաստատել են Ներքին զորքերի մամուլի ծառայությունից և նշել են, որ զինծառայողին օրերս տեղափոխել են հոսպիտալ` անոթների խցանման հիվանդության ախտորոշմամբ։
Մամեդովը զորակոչվել էր ընթացիկ տարվա ապրիլին Գուսարի շրջանից։