«Առավոտ» թերթն իր այսօրվա համարում գրում է.

«Թվում է, թե Ադրբեջանը` նախագահ Նազարբաեւի շուրթերով, Հայաստանին շանս է տալիս` չմտնել մի անորոշ միավորում, որը ձեռնտու չէ Հայաստանին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսակետից»,-սա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի առաջին տպավորությունն է երեկ Աստանայում տեղի ունեցած իրադարձություններից: Հիշեցենք, երեկ, Ղազախստանի մայրաքաղաքում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում նկատել է, որ «մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ» ու խնդել է հաստատել մինչև հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության պայմանագրին ՀՀ-ի միանալու ժամկետ: Իսկ մինչեւ հուլիսի մեկը` կստորագրվի Հայաստանի` ԵՄ-ին միանալու պայմանագիրը: Ղազախստանի նախագահը Հայաստանի անդամակցության մասով պայման է առաջ քաշել` միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: