«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին երկու օր առաջ մամուլում հայտնված տեղեկությունը ոչ ՀՀ կառավարությունից և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից չեն շտապում պաշտոնապես հաստատել և ոչ էլ հերքել: Իսկ տեղեկությունը հետևյալն էր՝ վարչապետ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ նպատակով են հանդիպել Քոչարյանն ու Աբրահամյանը, հայտնի չէ: Նախօրեից Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին խնդրել էինք հաստատել կամ հերքել տեղեկությունը, բայց երեկ ևս պատասխան այդպես էլ չստացանք: Նույն հարցով երեկ դիմեցինք նաև կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Այստեղից ևս երեկվա դրությամբ պատասխան չկար»։
Ռոբերտ Քոչարյանը և Հովիկ Աբրահամյանը հանդիպե՞լ են. «ՀԺ»
