Հանրապետության տարածքում մայիսի 30-ին առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-4-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 31-ից 1-ը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի` 3-5 աստիճանով: