Չավեսի մահվան հետ կարող են կապ ունենալ Ամերիկայի հատուկ ծառայությունները: Այս կարծիքին է ԽՍՀՄ լեբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
Ժիրինովսկու խոսքերով` նրանք կարող էին որպես պատճառ ներկայացնել հիվանդության զարգացումը:
Բացի այդ, կուսակցության առաջնորդը նշեց, որ «Ուգո Չավեսը 21-րդ դարի լավագույն նախագահն էր Երկիր մոլորակում»:
«Շատ ենք ցավում, որ Չավեսը մահացել է: Նրա մահից հետո տեղի ընդդիմությունը ամերիկյան հատուկ ծառայությունների շնորհիվ կփորձի վերադարձնել իշխանությունը»,- ասել է Ժիրինովսկին: