ԱՄՆ-ի կինոասոցացիան (Motion Picture Association of America կամ MPAA) հավանության չի արժանացրել «Մեղքերի քաղաքը 2» ֆիլմի պաստառները: Կինոքննադատների անհանգստության պատճառը դարձել է ֆիլմի գովազդային պաստառներում նկարահանված Եվա Գրինը` կիսաթափանցիկ խալաթով: Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են` հանձնաժողովին դուր չի եկել այն, որ դերասանուհու կուրծքը երևում է թեթև զգեստի ետևից: Դեռևս պարզ չի` կփոխվի արդյոք Եվա Գրինի հանդերձանքը, թե ոչ: 

Իսկ մինչ այդ, մեկնաբանությունների հատվածում պատասխանեք` ըստ ձեզ լուսանկարները չափազանց անկե՞ղծ են ու բաց, թե՞ ոչ: