«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրել է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների վերջին հանդիպումից հետո հայաստանյան գործարարները խելոք աշակերտների պես, Արգամիչի հատկապես հարկային դաշտ վերադառնալու դասը լավ սերտելով, անցել են գործի:

Վերջին մեկ շաբաթում որոշ ապրանքների և հատկապես ալյուրի ու մակարոնեղենի գները բարձրացել են, մասնագիտական հաշվարկով՝ 5-8 տոկոս, թեպետ միջազգային շուկայում ցորենի գնաճ չի եղել: Տեսակետ կա, որ գործարարները փորձում են բյուջեն լցնել և «օրինական» աշխատել ու հարկվել ժողովրդի գրպանի հաշվին»,–գրում է թերթը։