ՌԴ Մուրմանսկի մարզում Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց, 17 հոգու ճակատագիր անհայտ է, այդ մասին հաղորդել են ԱԻՆ մարզային վարչության մամուլի ծառայությունում:

Ուղղաթիռն Ապատիտից մեկնում էր Կանոզերո:

«Ուղղաթիռի երկու ուղեւորներին գտել են ձկնորսները վթարից անմիջապես հետո: Եթե չլինեին ավիացիոն բազկաթոռները, նրանք ամենայն հավանականությամբ կխեղդվեին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ նրանցից բացի ուղղաթիռում կարող էին գտնվել Մուրմանսկի մարզի բնական ռեսուրսների նախարարը, փոխնախարարը, Հյուսիսարեւմտյան դաշնային շրջանի անտառային տնտեսությունների դեպարտամենտի տնօրենը, Կիրովսկ քաղաքի վարչակազմի ղեկավարը:

Համաձայն նախնական վարկածի՝ վթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային պայմանները: Դիտարկվում նաև է անձնակազմի հնարավոր սխալը: