Այսօր լրագրողների հարցին, թե մաքսակետ դրվելու է արդյո՞ք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ՀՀ Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է.
«Ինչի՞ համար պետք է մաքսակետ լինի»:
Քիչ անց նույն հարցի կապակցությամբ նա ասել է.
«Չեմ կարծում... Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն։ Մենք ԼՂՀ հետ վարվելու ենք այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա։ Այսինքն՝ ԼՂՀ ապրանքները ազատորեն շրջանառվելու են և մեր շուկայում, և ԱՀԿ անդամ երկրների շուկայում, և ԵՄ-ի շուկայում, այսինքն՝ այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի առաջացել, ինչի՞ եք այդքան անհանգստանում մի երրորդ-չորրորդ երկրի որևէ նամակ ընթերցելուց։ Ես ձեզ իմ պատգամավորական պրակտիկայիից եմ ուզում հիշեցնել, երևի կհիշեք, երբ որ մենք միջխորհրդարանական նիստի էինք, այնտեղի նախագահը նորից ընթերցել էր Ալիևի նամակն առ այն, որ ինքը հրավիրում է Ադրբեջան, որ հաջորդ ֆորումն այնտեղ կայանա։ Ընթերցեց, բայց դրանցի հետո չկայացավ, չէ՞։ Այսինքն՝ չեմ կարծում, որ այդքան նշանակություն պետք է տալ։ Պարզապես այստեղ ծանրաբեռնվածությունն է տարբեր: Օրինակ՝ Առևտրի համաշխահարյին կազմակերպության պարագայում: Իսկ ՄԱԿ-ով նշված սահմաններին վերաբերող արտահայտությունը որ արել են, չեմ կարծում, որ դիվանագիտորեն կամ մասնագիտորեն այդքան ճիշտ էր։ Զուտ ես մասնագիտորեն կարող եմ ասել՝ ինչ որակ ունի այդ նամակը, որը որ ընթերցել է այդտեղ»: