Իսպանիայի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբ Մադրիդի «Ռեալ»-ը ներկայացրել է իր նոր համազգեստը՝ 2014-15թթ.-ի համար, գրում է sport.bigmir.net-ը։
Ակումբի պաշտոնական կայքը հաղորդել է, որ հիմնական համազգեստը պատրաստված է լինելու թիմի ավանդական սպիտակ գույների մեջ, իսկ «Ռեալի» երկրորդ համազգեստը լինելու է վարդագույն, որը նախկինում երբեք չի օգտագործվել ակումբի կողմից։