Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունի, սակայն միգուցե ստիպված լինի վերադառնալ երկրի համար: Հայտնում է France 24-ը:
«Ցավոք շուտով հարցը կհնչի ոչ թե «ցանկանո՞ւմ եք», այլ «ընտրության հնարավորություն ունե՞ք»: Այդ դեպքում ես այլևս չեմ կարողանա ասել, որ երջանիկ եմ, որ աղջկաս դպրոց եմ տանում, մասնակցում եմ ամբողջ աշխարհում կազմակերպած կոնֆերանսներին: Այդ դեպքում ես պետք է գնամ, բայց ոչ թե որովհետև ուզում եմ, այլ որովհետև ստիպված եմ: Բացառապես այն պատճառով, որ խոսքը վերաբերում է Ֆրանսիային»,- գրել է Սարկոզին իրավաբանական ամսագրերից մեկում, որը լույս կտեսնի այս հինգշաբթի:
Սարկոզին նշել է, որ ոչ մի այլ դեպքում նա չի զբաղվի քաղաքականությամբ, որն իր կարծիքով մահու չափ անհետաքրքիր է:
«Եվ հետո, տեսեք, թե ինչպես էին նրանք ինձ վերեբերվում: Հիշե´ք, թե ինչպես Բետանկուրի գործով ինձ կանչեցին 13 ժամ տևացող հարցաքննության: Կամ ինչպես վերաբերվեցին կնոջս. նրան արգելեցին հինգ տարի երգել»,- ասել է Սարկոզին, որը հանդիսանում L'Oreal-ի ժառանգ Լիլան Բետանկուրի գործով վկա: