«Հրապարակ»-ը նոր տեղեկություններ է տրամադրում Վերնիսաժի միջադեպից։ Թերթի այսօրվա համարում կարդում ենք. «Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետևից, բայց վերջինս, նստելով մեքենան, «սեկրետները» գցել է: Ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել: Ապա Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու սկսել է կրակել, ընդ որում՝ մեկին հետապնդել է ու կրակել ետևից: Անկանոն կրակոցների պատճառով էլ պատահական մարդիկ են վնասվել: Տեղեկացանք նաև, որ Կարո Կարապետյանն, օրերս գնացել է հիվանդանոց և փող առաջարկել երկու վիրավորներին, սակայն նրանք հարաժարվել են գումարից»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ Aysor.am