BBC-ն հայտնում է՝ USAF կործանիչը ընկել է բնակելի թաղամասում՝ Իմպերիալ քաղաքում, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում: Քաղաքը գտնվում է Սան-Դիեգոյից 144կմ հեռավորության վրա: 

Տեսանյութից երևում է, որ առնվազն մեկ տուն վառվել է բախումից հետո: Կործանիչի օդաչուին հաջողվել է ժամանակին դուրս թռչել ինքնաթիռից և մնալ կենդանի: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա ստացել է մի քանի վնասվածք: Ինչպես նաև չկան այլ մարդկային զոհեր: Սկսվել է գործի հետախուզությունը: