«Հայկական ժամանակ»-ն այսօր անդրադարձել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթին՝ գրելով, որ այն. «Պատրաստ կլինի մինչև հուլիսի մեկը, որից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները կորոշեն, թե երբ և որտեղ այն կստորագրվի: Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն բաժնի պետ Վիկտոր Սպասկին: «Բոլոր աշխատանքները ընթանում են լիարժեք համաձայնեցվածության մթնոլորտում»,- ասել է պաշտոնյան»,–գրում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։