«Հայկական Ժամանակ»-ն այսօր գրել է. «Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել ենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը։ Թերթի թղթակցի հետ զրույցում Վալերի Օսիպյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը։ «Հետո կխոսենք, հարգելի՛ս»,– ասել է նա»։
Շանթի գործով Վալերի Օսիպյանը տուժող է. «ՀԺ»
