Եվրոպական Կենտրոնական Բանկը իջեցրել է բանկային տոկոսադրույքը 0.25%-ից հասցնելով 0.15%: Այս քայլը իրականացվել է, որպիսի խթանվի տնտեսական աճը և Եվրոզոնան խուսափի դեֆլյացիայից:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, Բանկը սահմանել է նաև ավանդային բացասական տոկոսադրույք՝ -0.1%: Սա նշանակում է, որ առևտրային բանկերը այսուհետ իրենք պետք է վճարեն ԿԲ-ում ավանդներ ունենալու համար, այլ ոչ թե ստանան դրանցից եկամուտ:
Սրա էությունը կայանում է նրանում, որ բանկերը սկսեն ավելի շատ տրամադրել վարկեր, այսպիսով ակտիվացնելով տնտեսությունը:
Նշենք նաև, որ ԵՄ Կենտրոնական բանկը առաջինն էր«Մեծ քառյակից», որ ձեռք առավ նման միջոցներ: «Մեծ քառյակի» մեջ մտնում են նաև ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակագը, Ճապոնիային ԿԲ-ն և Անգլիայի ԿԲ-ն:
Համեմատության համար նշենք նաև, որ ՀՀ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 7.25%: