«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրում է. «Հանրապետության հրապարակի մերձակայքում՝ Բուզանդի 3 հասցեում, ՀՀԿ գրասենյակի շարունակության վրա, կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց մի շատ գեղեցիկ շենք է շահագործման հանձնվել՝ «Ռոյալ կլասիկ Հաուս» բիզնես-կենտրոնը, որը, ըստ լավատեղյակների, Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին է պատկանում:

Շենքի բնակիչներից տեղեկացանք, որ 9 հարկանի շենքի միայն 3-րդ հարկը չի վաճառված: Գեղեցիկ ճարտարապետությամբ (մեծանուն նկարիչ Լորենցո Սաբատինիի «Գործք Առաքելոց» ստեղծագործության ինը մետրանոց կրկնօրինակն են ստեղծել), զարդաքանդակներով, ծաղկե ձևավորմամբ շենքն իսկական օազիս է այս տարածքում: Դիմացի այգին անմխիթար վիճակում է, մայթն ու փողոցը՝ անբարեկարգ, ծառերը՝ չորացած ու անխնամ: Կարելի էր սպասել, որ շենքը լիարժեք եկամուտ չի բերի և իր նպատակին չի ծառայի, եթե շրջակայքը չբարեկարգվի: Օրերս դիմացի այգում հայտնված տնակը, պարզվեց, հենց այդ նպատակով են տեղադրել՝ բանվորների համար, որոնք պետք է բարեկարգեն այս տարածքը»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: