Գերմանիայի արտաքին գործերի նախարար՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, «Der Tagesspiegel» գերմանական թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանում «զգալի փոփոխություններ» են տեղի ունեցել Ուկրաինական հարցի վերաբերյալ: 

Միաժամանակ Շտայնմայերը կոչ է արել Ռուսաստանին իր ներդրումը ունենալ Ուկրաինայում վիճակը կայունացման գործում: Նա ասում է.

«Շատ կարևոր է, որ Ռուսաստանը պաշտոնապես ընդունի Ուկրաինայի տարածաշրջանային ամբողջականությունը, մերժելով անջատողականությանը ուղղված բոլոր ձգտումները»: 

Գերմանիայի նախարարը նաև նախազգուշացնում է ուկրաինայի կառավարությանը զերծ մնալ ռուսամետ անջատողականների դեմ ոչ ադեկվատ ռազմական գործողություններից:

Նրա խոսքով, այժմյան լարված իրադրությունում ավելի «խելամիտ կլինի օգտագործել ռազմական միջոցները զգուշորեն և չափավոր»: