Malaysia Airlines-ի վերջերս կորած «բոյինգ»-ի ուղևորների հարազատները կազմակերպում են դրամահավաք: Դրամահավաքը կազմակերպվում է, որպեսզի սահմանվի 5 մլն. դոլար պարգևավճար, այն մարդուն, ով տեղեկություններ կհայտնի կորած ինքնաթիռի մասին:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ ուղևորների հարազատների կարծիքով «բոյինգ»-ի մասին կարևոր հանգամանքներ մինչև այժմ անհայտ են մնում: Դրամահավաքը կազմակերպվում է հատուկ կայքի միջոցով:
Հիշեցնենք նաև, որ ինքնաթիռը անհետացել էր մարտի 8-ին՝ Կուալա-Լամպուրայից դեպի Պեկին թռիչքի ժամանակ: Ուղևորների թիվը հասնում էր 239-ի: Ենթադրվում է, որ այն ընկել է Հնդկական օվկիանոս, սակայն այն հայտնաբերել մինչ այժմ չի հաջողվել:


