Մոսկվայում ինքնասպան է եղել թոշակի անցած գեներալ Վիկտոր Գուդկովը: ԳՀՎ 68-ամյա գեներալ-մայորը, ով բնակվում էր Լիպեցկի փողոցում, ինքն իրեն կրակել է պարգեւատրված զենքից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Տեղեկության համաձայն՝ Գուդկովն ինքնասպանության է գնացել ոտքերի ուժեղ ցավի պատճառով: «Վերջին ամիսների ընթացքում նրա ոտքերի արյունատար անոթներում խցանումներ էին առաջացել, ամեն պահի կարող էին պայթել: Հայրս մահվան սպասումի մեջ էր եւ շատ էր տանջվում»,- ոստիկաններին պատմել է գեներալի դուստրը: