«Ինչպես Ռոգոզինը մնաց տանկի մեջ կամ էլ Վինի Պուխը պատերազմի ժամանակ»,- գրում է fototelegraf-ը՝ մանրամասնելով, որ Ռուսաստանի փոխվարչապետ և կառավարությանն առընթեր նախագահի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը չի կարողացել դուրս գալ տանկի միջից։ Այս զվարճալի պատահարը տեղի է ունեցել ցուցադրական ֆոտոսեսիայի ժամանակ, որը միտված էր Ուկրաինայի նկատմամբ Կրեմլի քաղաքականության աջակցմանը։