Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է «համընդհանուր ամնիստիա»: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից` ամնիստիան վերաբերվում է մինչև այդ օրը կատարված բոլոր հանցագործություններին: Այլ մանրամասնություններ դեռևս չեն հաղորդվում, ինչպես նաև անհայտ է մնում, թե կոնկրետ ովքեր կազատվեն: Երկրի արդարադատության նախարարը հայտարարել է, որ այս քայլն իրականացվում է հանուն սոցիալական ներման և հանդիսանում է համատեղ գոյատևման կոչ:

Համաձայն իրավապաշտպանների հայտարարության սիրիական բանտերում գտնվում են հազարավոր բանտարկյալներ, որոնք պարբերաբար ենթարկվում են բռնության և տանջանքների: