Հանրապետության տարածքում 10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-14-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-14-ին կնվազի 3-5 աստիճանով:


