«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրել է. «Ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտոնյաների պատասխանները Աստանայում Նազարբաևի հայտնի հայտարարության վերաբերյալ, ի՞նչ ճակատագիր է Ղարաբաղին սպասվում Եվրասիական միությունում. երեկ այս հարցից Գալուստ Սահակյանը նեղսրտել է, շրջանցել հարցը. «Իրականում իրավական տեսանկյունից Հայաստանը Ղարաբաղը ճանաչելու գործիքներից չի օգտվել, և այդ մասին բազմիցս խոսել է նախագահը։Մենք բոլորս, դուք էլ մեր հետ միասին, Ղարաբաղը մեր արժևորման պարագայում անկախ է, Հայաստան է, և պետք չէ նման մեծ հարցադրում անել, որովհետև այն, ինչը որ հետագայում որոշման առիթ է դառնում, դա բազմաթիվ քննարկումների արդյունք է, ես չեմ կարծում, որ Աստանայում ինչ-որ բան է տեղի ունեցել, որ շրջադարձային ինչ-որ բաներ պետք է հետևեն դրան»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։