Այս պահին լարված իրավիճակ է Լենինգրադյան փողոցում, տեղից փոխանցում է Yerevannews.am թղթակիցը:
«Դուրս մեր գրպանից» ակցիայի ակտիվիստ վարորդները փակել են փողոցն, իսկ ոստիկանները վերջիններիս թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել:
Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժի կիրառմաբ բերման են ենթարկել երկու հոգու: Ակտիվիստները փորձեցին պառկել փակելով ճանապարհը, սակայն ոստիկանները կրկին բացել են ճանապարհը:
Լենինգրադյան փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ: