«Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում կարող ենք կարդալ.
«Երեկ ևս մեկ արտառոց դեպք է տեղի ունեցել, աշխատանքից ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հենց այդպես, մի ամբողջ բաժին՝ իր աշխատակիցներով հանդերձ:
Բաժնի բոլոր աշխատակիցներին երեկ տեղեկացրել են, որ դեռևս հունիսի 6-ից նրանք բոլորը ազատված են աշխատանքից՝ ֆիննախի և ՊԵԿ-ի միավորման արդյունքում այդ պաշտոններում թերևս կնշանակվեն ՊԵԿ-ի համանուն ստորաբաժանման աշխատողները»: