Աշխարհի ամենախոշոր ավտոարտադրող ընկերություն հանդիսացող Toyota-ն շուկայից հետ է կանչել 2 մլն. ավտոմեքենա: Սրա պատճառ է հանդիսացել այս մեքենաների անվտանգության բարձիկների անսարքությունը:

Անսարքությունները հայտնաբերվել են Toyota-ի 20 հայտնի մոդելներում, այդ թվում նաև՝ Toyota Corolla-ի մոտ: Ըստ ճապոնական ընկերության ներկայացուցչի դեռևս չի գրանցվել այս առընչությամբ ոչ մի լուրջ միջադեպ: 

Նշենք նաև, որ ապրիլին այս ընկերությունը հետ էր կանչել միանգամից 6.5 մլն ավտոմեքենա: