Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը Երևանից Կրասնոդար թռչող ինքնաթիռում մահացել է Հայաստանի Հանրապետության քաղաքաղի: 

Երեկոյան ինքնաթիռի անձնակազմը հաղորդել է, որ ուղևորներից մեկն իրեն վատ է զգում: Այս հաղորդագրությունից 6 րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն ուղևորն արդեն մահացել էր: 

Արդեն հայտնի է դարձել մահացածի ինքնությունը: Նա ՀՀ քաղաքացի 28-ամյա Արման Գալուստյանն է: Ինչպես նաև հաղորդվում է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի տագնապից: