Ուկրաինայի և Ռուսաստանի գազի գնի հետ կապված բանակցությունների ժամանակ Ուկրաինան հրաժարվել է 100$ զեղչից: Նրանից հետո, երբ Ռուսաստանյան կողմը առաջարկել է 1000 քմ գազի համար 100$ չափով զեղչ, Կիևը մերժել է: Ուկրաինական կողմը պահանջում է պայմանագրի ամբողջական վերանայում: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Ուկրաինայի վարչապետը հայտարարել է.

«Ռուսաստանը մեզ 1000 քմ գազի համար 100$ զեղչ է առաջարկել, բայց մենք այդ թակարդներին ծանոթ ենք: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ պայմանագրում»: 

Հիշեցնենք, որ ապրիլին Ռուսական գազը թանկացել էր Ուկրաինայի համար 268-ից 485$: Ի պատասխան Կիևը մեղադրեց Մոսկվային տնտեսական ագրեսիայի և քաղաքական ճնշման մեջ և հրաժարվեց աշխատել նոր պայմաններով: 

Այս գինը՝485$ 1000 քմ գազի համար, ամենաբարձրն է ռուսական գազի համար համեմատ մյուս գնորդների: