Թափառաշրջիկների դեմ պայքարի լոնդոնյան մեթոդը զայրացրել է սոցցանցերի օգտատերերին։ Լոնդոնի քաղաքային իշխանությունը մետաղական մեխեր է դրել այն հատվածներում, որտեղ հիմնականում գիշերում են թափառաշրջիկները։ Այս լուսանկարները, հայտնվելով Twitter սոցցանցում, դժգոհության ալիք են բարձրացրել։ Օգտատերերը ղեկավարության այս քայլը որակում են որպես անմարդկային և զզվելի։