Հունիսի 13-ին և 14-ին կկայանան Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության A եւ B խմբերի առաջին տուրի հանդիպումները։
Մեքսիկացիներն «Արենա դաս Դունաս» ստադիոնում կմրցեն կամերունցիների հետ։
B խմբի կենտրոնական հանդիպումը կկայանա Սալվադորում։ Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները կմրցեն հոլանդացիների հետ։ Թիմերը հանդիպել են 12 անգամ։ 6 խաղում հաղթել է Իսպանիան, չորսում՝ Հոլանդիան, իսկ երկու հանդիպում ավարտվել է ոչ ոքի։
A խումբ
Մեքսիկա - Կամերուն՝ 20։00 («Արենա դաս Դունաս», Նատալ)
B խումբ
Իսպանիա - Հոլանդիա՝ 23։00 («Արենա Ֆոնտե-Նովա», Սալվադոր)
Չիլի - Ավստրալիա՝ 02։00 («Արենա Պանտանալ», Կույաբա)