Ջամայկայի կառավարությունը թմրանյութերի ոլորտի օրենսդրության մեջ արմատական փոփոխություններ է ցանկանում մտցնել: Արդարադատության նախարարությունը աջակցել է 57 գրամ մարիխուանա պահելու առաջարկությունը օրինականացնելուն:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ մարիխունան ենթադրվում է, որ կօրինականացվի կրոնական, գիտական և բժշկական նպատակներով: Իսկ մյուս դեպքերում այն կդիտարկվի, որպես մանր իրավախախտում, այլ ոչ թե քրեական հանցագործություն:
Արդարադատության նախարարությունը նաև շատ հետաքրքիր հայտարարություն է արել, նշելով, որ իրենց նպատակը ուղղված չէ ուղղակի հաճույքի համար մարիխուանա պահելու կամ օգտագործելու աջակցմանը, այլ՝ «մարիխուանա պահելու առավել ողջամիտ մոտեցում ցուցաբերելուն»: