Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ, թիմի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվել է 2014-ի աշխարհի առաջնության Բոսնիա Հերցեգովինայի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Արգենտինացիները հաղթել են 2:1 հաշվով, իսկ Մեսսին խփել է թիմի երկրորդ գոլը:
Արգենտինայի հավաքականը Իրանի հետ հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 21-ին:
Նշենք նաև, որ Լիոնել Մեսսին անցկացնելով լավ խաղ և խփելով գեղեցիկ գոլ վերջ դրեց աշխարհի առաջնությունների իր «Սև գծին»: