ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը հայտարարել է, որ Կիևյան իշխանությունները արհեստականորեն գազային ճգնաժամ ստեղծեցին: Ինչպես տեղեկանում ենք РИА-ից՝ Դ. Մեդվեդևը ասել է.
«Նրանց տրամադրվել էին գերարտոնյալ պայմաններ, նույնիսկ, եթե համեմատենք այն նախկին նախագահության համագործակցության հետ: Այնուամենայնիվ նրանք այս պայմանները չընդունեցին և, ըստ էության, արհեստականորեն ստեղծեցին գազային ճգնաժամ: Սա ցավալի է, այստեղից իսկապես շանտաժի հոտ է գալիս»:
Ուկրաինական կողմի քայլերը գնահատելով, որպես անխոհեմ Մեդվեդևը ավելացրել է, որ սա, վերջ ի վերջո, հարված կհասցնի ուկրաինական տնտեսության շահերին: