«Հրապարակ»-ի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններն առանձնապես անամպ չեն: Ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, երկրորդ նախագահը գտնում է, որ հանուն Հովիկի ու նրա պոպուլիզմի բավարարման իրենք հո «փուռը չե՞ն տալու իրենց պրոյեկտներն ու քաղաքական նպատակները», և այդ մասին հասկացրել է Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանը մինչև աշուն ժամանակ է վերցրել: Ի դեպ, որոշ տեղեկություններով, Քոչարյանը նաև Գագիկ Ծառուկյանին հասկացրել է, որ հակառակ դեպքում ինքն «այլընտրանքին» այլընտրանք կգտնի: Ում մասին է խոսքը, առայժմ չի խոսվում:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։