Ռուսաստանի փոխվարչապետ Դ. Ռոգոզինը դեռևս մեկ շաբաթ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով ներկայացրել էր Ուկրաինայից ներմուծվող ռազմական արտադրանքի փոխարինման պլան:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ նախօրեին Պորոշենկոն արգելք էր դրել ռազմական ոլորտում համագործակցել Ռուսաստանի հետ:
Եվ Ռուսաստանում, և Ուկրաինայում մասնագետները ասում են, որ իրենց երկրները պատրաստ են ռազմական համագործակցության դադարեցման և, որ Ռազմաարդյունաբերական կոմպլեքսի վերակազմավորումը երկու դեպքում էլ կտևի 2-2.5 տարի: Սակայն, ակնհայտ է, որ երկու դեպքում էլ սա բարդ հետևանքներ կունենա երկրի տնտեսության համար: