Բաակուբա քաղաքի մոտակայքում գտնվող բանտի ավելի քան 40 դատապարտվածներ են զոհվել «Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետության» գրոհայինների կողմից կազմակերպված հարձակման արդյունքում: Այս մասին հաղորդում է «Աս-Սումարիյա» հեռուստաընկերությունը:
Նրանց տվյալներով էստրեմիստները հարձակում են կազմակերպել իրենց համախոհներին ազատելու նպատակով: Հարձակման ընթացքում նրանք օգտագործել են ականանետներ և թեթև հրազեն, որի արդյունքում պատճառվել են մեծ վնասներ:
Ավելի ուշ պարզվել է, որ ռադիկալ իսլամիստները փորձելով ազատել իրենց հանցակիցներին սպանել են նրանցից 44-ին: Սպանվածների թվում են նաև այս խմբավորման ղեկավարներից: