Անդրադառնալով Մաքսային միության սահմաններում ապրանքների ներմուծման բարձր դրույքաչափերին, որի հետեւանքով շատ ապրանքատեսակների մաքսատուրքեր կարող են բարձրանալ, երբ Հայաստանը ՄՄ անդամ դառնա, Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբերություններ կան, բայց դրանք հսկայական չեն:
«Զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակի համար, ենթադրենք՝ մեքենաների ներմուծման մասով. ակնհայտ է, որ ՄՄ անդամ երկրները ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք՝ ավելի քիչ: Բայց այդ դրույքաչափերի կիրառումը անպայման հետաձգվելու է 5-10 տարով:
Ավտոմեքենաների ներմուծման հարցը զգայուն հարց է, մենք խնդրել ենք ժամանակ, խնրանքը հարգվել է, եւ մենք ունենալու ենք նվազագույնը՝ 5 տարի ժամանակ: Այդ ժամանակում կադապտացվենք: Այդպես՝ բոլոր զգայուն ապրանքատեսակների դեպքում»,-հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: