96-ամյա գեներալին մեղավոր են ճանաչել 1980թ.-ի պետական հեղաշրջման համար և կոչումը կիջեցնեն մինչև շարքային զինվոր: Ինչպես հայտնում է itar-tass-ը Քենան Էվրենի հետ մեկտեղ դատապարտվել է նաև ВВС նախկին ղեկավար՝ 88-ամյա Տախսին Շախինկայան:

Մասնավորապես Անկարայի քրեական դատարանը  նրանց մեղավոր է ճանաչել «պետական իշխանության դեմ հանցագործության» համար: 1980թ.-ի նրանց կազմակերպած հեղաշրջումը հանդիսանում է ամենաարյունալիներից մեկը և երկու մեղադրյալները համարվում են վերջին ողջ մնացած մասնակիցները: Մեղադրյալները առողջական խնդիրների պատճառող չեն կարողացել ներկա գտնվել դատին և դատավճիռը լսել են հիվանդանոցից: 

Պետական մեղադրողը նշել էր, որ չնայած բանակը ունի իրավունք միջամտելու ներքին քաղաքականության գործերին, բայց «այս իրավունքը չի կարող սահմանադրության դադարեցման պատճառ հանդիսանալ»: