Ադրբեջանի զինված ուժերում՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում, գրանցվել է մահվան հերթական դեպքը։
Հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից մահացել է 1995 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ջահանգիրով Ջեյհուն Ռամիզ օղլուն։
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը պաշտպանության նախարարությունից դեպքի մասին տեղեկությունը հաստատել են։
Նշվում է, նաև, որ զիվորը ժամկետային զինծառայության էր զորակոչվել Սուրախանի շրջանից։